Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր Հայաստանը հաղթելու է, իսկ աղբը պետք է մաքրվի մեր երկրից. Բագրատ Սրբազան

Հունիս 07,2026 18:21 Share

Մեկ տարի ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը կրկին Իջևանում էր: «Նամակներդ կարդացի»,- ասաց Սրբազանը իր մոտ շտապող մի երեխայի: Բոլորը մոտենում ու ողջագուրվում էին Սրբազանի հետ:

Պատասխանելով չհուսահատվելու վերաբերյալ հարցին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Կամ ճշմարտության հետ ես, կամ ո՛չ, ճշմարտությունը չի կարող նպատակահարմարություն լինել, այս պահին այսպես անեմ, մյուս պահին այնպես անեմ, քո անձնական ապահովության և վախերի խնդիրը պետք է վանել»,- ասաց նա:

Սրբազանին մոտեցան նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի փոքրիկ երգիչները: «Շնորհակալություն ձեզ, երեխեք ջան, ներողություն, որ այսքան ժամանակ չեմ կարողացել ձեզ խնամք հասցնել, շնորհակալություն, որ ամուր մնացել եք՝ մեր սիրելի Մարիայի գլխավորությամբ, Լենայի օգնականությամբ և Թովմասի, մաղթում եմ, որ ձեր ուժն ավելի շատանա»,- հուզված ասաց Սրբազանը:

Նա նաև հասցրեց մասնակցել ընտրությանը: «Աստված օրհնի մեր կյանքը… Հոգևոր Հայաստանը հաղթելու է, իսկ աղբը պետք է մաքրվի մեր երկրից ամբողջությամբ»,- ասաց Սրբազանը՝ կատարելով իր ընտրությունը:

«Ուզում էի քաղցր բերել, բայց կասեին՝ ընտրակաշառք է, դրա համար չբերեցի, հիմա ամեն ինչը ընտրակաշառք են համարում»,- ժպտալով ասաց նա ընտրատեղամասում իր հայրիկի հետ սպասող ծանոթ երեխային:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930