«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսը սկսեց սաղմոսով։
ՔՊ-ի գրասենյակում նրա համակիրները ծափողջյուններով ու «Նիկոլ, վարչապետ» բացականչություններով դիմավորեցին։
«2026թ․ հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու միանձնյա կձեւավորի կառավարությունը։ Շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին։ 2021թ․ համեմատ՝ ՔՊ-ն այս անգամ ավելի շատ ձայն հավաքեց։ Սա նշանակում է, որ քաղաքացին տեր է կանգնել իր երկրին ու խաղաղությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը պատմական որակեց այս հաղթանակը։
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը, թե ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել արդյունքները, ինչպես է Փաշինյանը խոսում հաղթանակի մասին, Փաշինյանն ասաց, որ իրենք բոլոր տեղամասերում ունեին վստահված անձինք ու իրենց մոտ է արձանագրությունները։
Առաջնային անելիքը, ըստ Փաշինյանի՝ քաղաքացիների պահանջն է, որ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի։
Համագործակցություն տեսնո՞ւմ է խորհրդարան մտնող ուժերի հետ՝ հարցին, Փաշինյանը ասաց, որ այդ ուժերի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Այս ուժերը քաղաքական ուժեր չեն, այլ քրեաօլիգարխիկ ուժեր են»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է ընտրախախտումներին, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի, պատերազմի եռագլուխ կուսակցության ընտրակաշառքի դեպքերը բացահայտվել են, բայց ոչ բոլորը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































