«Մեր կայքում հրապարակված թվերը բոլորդ տեսել եք: Դրանք չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին, տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, 100-րդականով հաշվարկած կլորացնում է: Այսինքն, եթե նույնիսկ կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ որոշակի տարբերություն կա 1000-րդական մակարդակում:
Եվ սա այն դեպքում, երբ այդ թվի մեջ ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Մենք այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար: Նորից նշեմ, որ սրանք նախնական արդյունքներն են, և մենք դեռ ունենք ճշգրտման, վերահաշվարկի փուլ: Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի մեկ ձայնի ճշգրտությամբ թվերն ունենանք, և այն արդյունքը, որ պետք է ունենանք, պետք է իդեալական արտացոլի ՀՀ ընտրողների կամքը»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Chairman of the Central Electoral Commission Vahagn Hovakimyan announces the preliminary results of the elections. Yerevan, Armenia.
«ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 503 981: Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 410, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 507 հազար 216, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 477 736 կամ 58.94 %, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը՝ 2 մլն 605100, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204000, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 474041, ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 476409, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 201123, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 128918, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17097:

Chairman of the Central Electoral Commission Vahagn Hovakimyan announces the preliminary results of the elections. Yerevan, Armenia.
Նախնական արդյունքներով պատկերն այսպիսին է.
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825 %, «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 %, «Հայաստան» դաշինք՝ 9,934 %
«Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 %

Chairman of the Central Electoral Commission Vahagn Hovakimyan announces the preliminary results of the elections. Yerevan, Armenia.
Ըստ նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ն առայժմ չի հաղթահարում 4%-ի շեմը:
ԿԸՀ նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































