Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը վերահաստատել են հայ-վրացական համագործակցության զարգացման և երկխոսության շարունակականության կարևորությունը

Հունիս 08,2026 18:00 Share

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է  «Վրաստան» թերթի նախկին խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրդին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի դերակատարությանը երկկողմ հարաբերությունների խորացման գործում, համայնքային կյանքի ակտիվացմանն ու տարածաշրջանային գործընթացների համատեքստում առկա մարտահրավերներին։

Կողմերը վերահաստատել են հայ-վրացական համագործակցության զարգացման և երկխոսության շարունակականության կարևորությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930