Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Կոս. ՌԴ-ի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան

Հունիս 08,2026 18:47 Share

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։

Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։

«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,-նշել է Մարթա Կոսը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930