Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը. Վարդան Ոսկանյան

Հունիս 08,2026 20:11 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի ստորագրումը։

Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հավատում, որ իր ամբողջ էությամբ հայատյաց և ծավալապաշտ Բաքվի բռնապետի վարչախմբի հետ հնարավոր է խաղաղությունը, ինչը ուղղակի քաղցր պատրանք է։

Հենց այս պատրանքի գրեթե համընդգրկուն բնույթը ստիպում է Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերին խոսել խաղաղության օրակարգի մասին, որովհետև ժողովրդավարության, նույնիսկ եթե դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարություն է, ամենախոցելի կետերից մեկն այն է, որ քաղաքական միավորը ստիպված է ընտրվելու նպատակով տուրք տալ ամբոխահաճությանը, մինչդեռ իրականությունը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։

Նույնը նաև հանրային խոսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հավաքելու համար ամբոխահաճո լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930