Sputnik Armenia. Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով, հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը:
Նրա խոսքով՝ դրա համար նախադրյալներ արդեն ստեղծվում են։ Խոսքը էներգակիրների և հանքային պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակման, կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների և այլ վտանգների մասին է։


















































