Sputnik Armenia. Կշնորհավորի՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Գիտեք, կան շատ անորոշ կետեր։ Մենք տեսանք բազմաթիվ հաղորդագրություններ տեղի ունեցած խախտումների մասին։ Հետևաբար, նախընտրում ենք սպասել վերջնական պաշտոնական տվյալներին»։


















































