Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պաշտոնյան հերքում 12-ամյա աշակերտի՝թմրանյութ գնելու ոչ ի պաշտոնե ստացած տեղեկությունը. հրապարակում ենք ձայնագրությունը

Հունիս 18,2026 12:41 Share

Հունիսի 16-ին Արագածոտնի մարզի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ոչ ի պաշտոնե, այլ անձնապես հետաքրքրվել էր Օրգով համայնքի 12 տարեկան աշակերտին թմրանյութ տալու դեպքով ու տեղեկացել, որ տղան ինքն է տելեգրամի ինչ-որ ալիքով ձեռքբերել թմրանյութ:

Aravot.am-ը հրապարակում է նաեւ Կարեն Թաթուլյանի եւ Aravot.am-ի զրույցի ձայնագրությունը, քանի որ հարցազրույցից երկու օր անց, Կարեն Թաթուլյանը մեզ հայտնած տեղեկության հերքումն է ուղարկել այսպիսի բովանդակությամբ. «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել են իմ անունից վերագրված հայտարարություններ՝ կապված Օրգով համայնքի անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի հետ։

Անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։ Իմ կողմից չի արվել որևէ հայտարարություն, որով ես որպես հաստատված փաստ ներկայացրել եմ դեպքի հանգամանքները կամ երեխայի կողմից թմրանյութի ձեռքբերման եղանակը։ Ես ընդամենը նշել եմ, որ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից լսել եմ նման խոսակցություններ և տեղեկություններ, ըստ որոնց՝ երեխան հնարավոր է թմրանյութը ձեռք բերած լինի տելեգրամյան ալիքների միջոցով։ Միաժամանակ ընդգծում եմ, որ այդ տեղեկությունները չեն հանդիսանում պաշտոնական տվյալներ և չեն կարող դիտարկվել որպես հաստատված փաստ։

Ներկայումս դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն, և միայն քննության ավարտից հետո հնարավոր կլինի խոսել դեպքի իրական հանգամանքների և պատճառների մասին։ Հետևաբար, իմ խոսքերը ներկայացնել որպես վերջնական եզրակացություն կամ պաշտոնական տեղեկություն՝ ճիշտ չէ և չի արտացոլում իմ արտահայտած միտքը։ Ես ընդամենը փոխանցել եմ ոչ պաշտոնական աղբյուրներից լսած տեղեկությունների մասին, միաժամանակ ընդգծելով, որ դեպքի ամբողջական պատկերը պարզ կդառնա միայն իրավապահների քննության ավարտից հետո»։

Օրգով համայնքի 12-ամյա աշակերտի՝ տելեգրամյան ալիքից թմրանյութ գնելու մասին Կարեն Թաթուլյանի հետ զրույցի ձայնագրությունը՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարեն Թաթուլյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930