Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս քայլին պաշտոնական Թեհրանը դիմում է ՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարի համաձայնությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա «առաջին քայլն» է՝ ի պատասխան պարտավորությունների խախտման, և նախազգուշացնում են, որ եթե «ագրեսիան» շարունակվի, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինված խմբավորման հետ հրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 10 մարդ է զոհվել։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի


















































