ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է.
«ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրության գերակա շահ կճանաչի.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն-ը համապատասխան նախագիծն արդեն հրապարակել է։
Ըստ նախագծի՝ հիմնավորման հիմքում դրված են մի շարք անառարկելի փաստեր.
Կարդացեք նաև
📌էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է,
📌ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը,
📌անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,. սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը,
📌Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ,
📌«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն. դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է։
‼️Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը»։


















































