Առավել հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն «Շանգրի Լա»-ն այնքան կարևոր էր Փաշինյանի կառավարության համար, որ գործադիրն անձամբ միջամտեց դրա գործունեության վերականգնմանը։
Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում կառավարությունը որոշեց պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան կուտակած 4,2 միլիարդ դրամ տուգանքը, որպեսզի խաղատունը վերականգնի իր աշխատանքը։
Այսինքն՝ 2022 թվականին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում էր պահպանել «Շանգրի Լա»-ի գործունեությունը՝ հասկանալով դրա տնտեսական նշանակությունը, աշխատատեղերի և հարկային մուտքերի կարևորությունը։ Իսկ այսօր նույն իշխանության ներկայացուցիչները գրեթե հրճվանքով հայտարարում են այդ կառույցի փակման մասին։
Իսկ ամենամեծ հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ է շահում Հայաստանի տնտեսությունը, երբ մեկ քաղաքական որոշմամբ 500-ից ավելի մարդ կորցնում է աշխատանքը, իսկ պետությունը՝ տարեկան շուրջ 6 միլիարդ դրամի հարկային եկամուտ»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































