Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի համար որպես ինտեգրացիոն ընտրություն ԵԱՏՄ-ն գերազանցում է մյուս տարբերակները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալի տոկոս է տալիս Հայաստանի ՀՆԱ աճին։
Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլընտրանքները», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը և ՀՀ գործող ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն եզրակացության։
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
«Մենք կշարունակենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, բազմաթիվ համատեղ գործեր ունենք։ Ռուսաստանը լուրջ ներդրող է հանդիսանում Հայաստանում, այդ պատճառով գործերը շատ են, և հարաբերությունները շարունակելու են զարգանալ», – ասել է Պեսկովը:
Հայաստանի ղեկավարությունը ճամփաբաժանի առաջ է
«Այս պահին Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը ճամփաբաժանի առաջ են։
Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին», – նշել է նախագահի մամուլի քարտուղարը և հավելել, որ ՌԴ-ի համար սա կարևոր պահ է, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը եղել են հարևան և եղբայրական երկրներ։


















































