Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Հունիս 24,2026 15:21 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկներ թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
– հատակի, պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտան ության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930