Լրահոս
Օրվա լրահոսը

6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»

Հունիս 25,2026 10:39 Share

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան տարիների ընթացքում ունեցել է զգալի ֆինանսական շարժ, անշարժ գույքի աճ և փոփոխվող պարտավորություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփել է ներկայացված տվյալները՝ ըստ տարիների։

2025 թվականին Արթուր Պողոսյանին պատկանել է ընդհանուր վեց միավոր անշարժ գույք, որոնց թվում են Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող հողամասը, Երևանի տարբեր հասցեներում գտնվող երեք ավտոկայանատեղիները, Երևանում գտնվող բնակարանը, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականություն, ինչպես նաև Վանաձորի ավտոտնակը։ Տարվա ընթացքում նա ձեռք է բերել Սպիտակում գտնվող հողամաս՝ վճարելով 3 միլիոն 810 հազար դրամ, իսկ Վանաձորի բնակարաններից մեկը վաճառել է՝ ստանալով 16 միլիոն 830 հազար դրամ։ Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քան 54 միլիոն դրամ, որի հիմնական մասը ձևավորվել է աշխատավարձից, գույքի վաճառքից և հարկային վերադարձից։ Դրամական միջոցները տարեվերջին կազմել են ինչպես բանկային ավանդներ և հաշիվներ, այնպես էլ զգալի չափի կանխիկ գումար, ներառյալ 40 հազար ԱՄՆ դոլար։ Վարկերի մարման և գույքի վերանորոգման վրա կատարվել են միլիոնավոր դրամների ծախսեր, իսկ հայտարարագրում առկա է նաև «ԼԱՎ-ՍԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված 2 միլիոն 160 հազար դրամի փոխառություն, որը չի վերադարձվել։

Հավելենք, որ հայտարարագրում նշված երեք ավտոկայանատեղիներից մեկի վերաբերյալ պաշտոնյան պարզաբանել է, որ այն, թեև կադաստրային փաստաթղթերով գրանցված է որպես ավտոկայանատեղի, սակայն փաստացի օգտագործվում է որպես 5.5 քմ մակերեսով խորդանոց։

2024 թվականին Պողոսյանին կրկին պատկանել է վեց միավոր անշարժ գույք, սակայն տարվա առանձնահատկությունը եղել է նոր ձեռքբերումները, քանի որ նա գնել է չորս նոր անշարժ գույք՝ երեք ավտոկայանատեղի և մեկ բնակարան՝ 50 տոկոս բաժնային սեփականությամբ։ Բնակարանի արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն 980 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930