«Միքայել սրբազանը, ինչպես մնացած բռնաճնշումների ենթարկվողները, քաղբանտարկյալներ են։ Սպասելիքները, բնականաբար, ոչ թե ինչ-որ հույսեր են, որ արդարադատություն է տեղի ունենալու, այլ օրվա իշխանությունների հաշվարկներից ելնելով՝ որոշում է կայացվելու։ Ելքն ինչպիսին էլ լինի, չի լինելու արդարադատության հաստատումը ՀՀ-ում»,- Վերաքննիչ դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա՝ որևէ խաղաղության օրակարգի մասին խոսք լինել չի կարող․ «Ադրբեջանը մեծացնում է ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ է և այն ընթացքի մեջ է։ Անկախ այս իշխանությունների բարբաջանքներից, որ այդպես չի լինելու, արդեն մեկնարկը տրված է «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթի իրականացման։ Այլ բան է, որ Ադրբեջանը դա ներկայացնում է՝ որպես խաղաղության օրակարգ»։
Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































