Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 30,2026 13:06 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․

Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։

Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։

Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե․․․ այս ամենը Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930