Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան երկաթուղային կապ է հաստատելու Նախիջևանի հետ

Հունիս 30,2026 17:58 Share

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ընթացող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (Kars-Iğdır-Aralık-Dilucu) երկաթգծի շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով «Anka» լրատվական գործակալությանը:

Նախագիծը, որը կամրջի դեր է խաղալու Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իրականացվում է երկու խոշոր շինհրապարակներում՝ շուրջ 1.200 հոգանոց անձնակազմով: Այս պահին ակտիվորեն շարունակվում են թունելների փորման և կամրջային հենարանների կառուցման աշխատանքները:

Թուրքական կողմը համոզմունք ունի, որ այդ խոշոր ներդրումային ծրագիրը Թուրքիայի արևելյան հատվածները Կենտրոնական Ասիայով և Կովկասով կապելու է համաշխարհային շուկայի հետ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային լոգիստիկ կենտրոնի:

Երկաթգծի գործարկումից հետո ակնկալվում են հետևյալ ցուցանիշները. Կարսից դեպի Դիլուջու (Նախիջևանի սահման) ճանապարհի տևողությունը կկրճատվի ու կկազմի 85 րոպե։ Իսկ փոխադրվող բեռների ծավալն էլ կավելանա՝ հասնելով 15 մլն տոննայի, սպասարկվող ուղևորների թիվը՝ 5.5 միլիոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930