Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել

Հունիս 30,2026 21:55 Share

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։

Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն» իրենց պաշտպանների հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։

Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի պաշտպանները փոխվել են, քանի որ նրանց փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։

Հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 3-ին։

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել