Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն չի հերքում, որ ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքում վարչական լծակների կիրառման վերաբերյալ փաստերով քրեական վարույթ գոյություն ունի. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2026 11:44 Share

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզում վարչական լծակների կիրառման վերաբերյալ քրեական վարույթ, որի շրջանակում շոշափվում է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունը։

Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով հայտնել.

«Ի՞նչ քրեական վարույթի նախաձեռնման մասին է խոսքը, ովքե՞ր են ներգրավված վերոնշյալ վարույթում կամ վարույթներում, արդյո՞ք կա այդ վարույթի շրջանակներում մեղադրյալ, կասկածյալ կամ ձերբակալված (կալանավորված) անձ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշված վարույթի շրջանակներում հարցաքննվե՞լ է, թե ոչ, և ինչ կարգավիճակ ունի»։

Քննչական կոմիտեից, մասնավորապես, պատասխանել են, որ նշված հարցերով քրեավարության մասին տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։

Այս պատասխանը, սակայն, մի կարևոր հանգամանք է արձանագրում. Քննչական կոմիտեն չի հերքում, որ նշված փաստերով քրեական վարույթ գոյություն ունի, այլ հրաժարվում է դրա վերաբերյալ տեղեկություններ հրապարակել՝ պատճառաբանելով նախնական քննության գաղտնիությամբ։

Փաստացի, իրավապահ մարմինը չի բացահայտում վարույթի մասնակիցների, նրանց դատավարական կարգավիճակի կամ կատարված քննչական գործողությունների մասին տվյալները, սակայն նաև չի հերքում «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները՝ դրանք թողնելով նախնական քննության գաղտնիության շրջանակում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031