Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ: Առաջինը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրն է. Ավինյան

Հուլիս 01,2026 17:33 Share

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։

▫️Առաջինը՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է։ Անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։

▫️Երկրորդը՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումն է․ նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։

▫️Երրորդը՝ էլեկտրական ավտոբուսների ծրագիրն է, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել