Աղվան Վարդանյանի խոսքը 2026թ. հուլիսի 2-ի Ազգային ժողովի նիստում
ՔՊ-ԱԼԻԵՒՅԱՆ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ,
Ինչի՞ մասին է այս նախագիծը։ Պարզ ասենք։
Կարդացեք նաև
Այս իշխանությունները խոստացել են Ադրբեջանի պարագլխին՝ փոխել մեր սահմանադրությունը:
Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց սարսափում է Ալիեւից։ Սպառնում է սեփական ժողովրդին, սպառնում իր քաղաքական հակառակորդներին, բայց կատու դառնում մեր թշնամու պարագլխի առջև:
Ադրբեջանաթուրքական ղեկավարության հանձնարարությունը կատարելու նպատակին են ուղղված ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները, որով արգելվում է ընտրություններին մասնակցել այն քաղաքացիներին, որոնք վերջին 6 ամսում մշտապես չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում:
Պաշտոնական հիմնավորումը այն է, թե ընտրողը պետք է կենսական կապ ունենա իր երկրի հետ: Եվրոպա վազողներին հարց տամ. եվրոպական քանի՞ երկիր գիտեք, որը նման սահմանափակում ունի։ Եվրոպական քանի՞ երկիր գիտեք ընդհանրապես, որը արտասահմանում ընտրական տեղամաս չի բացում:
Միամիտ չեմ, որ հարցնեմ, թե սահմանադրական ո՞ր նորմն է ձեզ իրավունք տալիս նման սահմանափակման: Իմաստ ունի՞ Սահմանադրության 48-րդ հոդվածը ցիտել, որը սահմանափակման ենթակա չէ: Սահմանափակման ենթակա չէ, անգամ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:
Հունիսի 7-ի ընտրության արդյունքներով իշխող վարչախումբը չի ստացել Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ԱԺ մանդատների երկու երրորդը: Վերջին օրերի ջղաձգումները հենց դրա արդյունք են:
Սահմանադրության 207 հոդվածի համաձայն՝ Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Հիմա ի՞նչ է ուզում անել վարչախումբը՝ շուստրիություն: Իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի ու պետության միջև կենսական կապը կարևորելու սոուսի տակ, նվազեցնում է ընտրողների, նույն է՝ հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում բնականաբար իջնում է նաև անհրաժեշտ մեկ քառորդը:
Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը, մնացածը սուտ է եւ ինչպես միշտ՝ հակազգային եւ հակապետական։
Վերջում բարեւներ դեմոկրատիայի թազա մամային՝ Երեւանում գտնվող ֆոն դեր Լայենին։


















































