Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

Հուլիս 02,2026 15:18 Share

Ֆասթ բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Երիտասարդական միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հեղինակային երգի կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս․ «Ֆասթ բանկի հետ համագործակցությունն արդեն հինգ տարի է։ Այն կարևոր աշխատանքը, որ մենք հիմա անում ենք շնորհիվ Ֆասթ բանկի, հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվելու, հնարավորություն է տալիս երիտասարդներին խրախուսելու և նրանց բեմական կյանքը զարգացնելու», – ասել է նա։

«Հուսո առագաստ» հեղինակային երգի 12-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլին հաջորդելու է եռօրյա ստեղծագործական հավաք Սևանում։ Մրցույթի լավագույն տասնյակը «Բարդերի» ակումբի անդամների և արտասահմանից հրավիրված հյուրերի հետ կմասնակցի գալա-համերգին։

«Փառատոնն անցկացնում է բազմաթիվ համերգներ ողջ տարվա ընթացքում, և մենք ներգրավում ենք այդ երիտասարդներին այս համերգների մեջ, որպեսզի մեր ունկնդիրը մեր կողքին տեսնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին», – ասել է երգահան, մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը՝ ընդգծելով նոր սերնդին հարթակ տրամադրելու կարևորությունը։

Ֆասթ բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել