Իռլանդիա մեկնած ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ-ի կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։
«Լավ է գտնվել Իռլանդիայում՝ Եվրոպական հանձնաժողովի քոլեջի հետ (հանձնակատարների կոլեգիա – խմբ.), երբ սկսվում է ԵՄ խորհրդի նախագահությունը»։
Մենք ակնկալում ենք շարունակել ընդլայնման ոլորտում կայուն առաջընթացը՝ Իռլանդիայի նախագահության ընթացքում, և աջակցել մեր թեկնածու երկրների անդամակցության ուղիներին։
Նոր եմ վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր փոխկապակցվածության աշխատանքները տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ ուղիները։
Կարդացեք նաև
Ընդլայնումն ու կապակցվածությունը ընթանում են միասին։ Երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարգավաճմանը և անվտանգությանը»,- գրել է Մարթա Կոսը։


















































