Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է

Հուլիս 03,2026 20:35 Share

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կեղծ դատավարությունը։

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները։

«Գործին» կից դատական արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։

Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը նույնպես ելույթ է ունեցել՝ նշելով, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել