Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է․ Shamshyan.com

Հուլիս 05,2026 23:50 Share

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկի բակում հարթ հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը (մայակ) բարձրացնելու ժամանակ խողովակի ծայրը առնչվել է վերևով անցնող բարձրավոլտ լարի հետ, ինչի արդյունքում հոսանքահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել