«Արմատ մեդիայի» լրագրողները կանչվել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների։ Լրագրողները հարցաքննվում են վկայի կարգավիճակով։ Այս մասին Aravot.am ի հետ զրույցում տեղեկացրեցին մեր գործընկերները։
Հիշեցնենք, որ հունիսի 5–ին իրավապահներն առգրավել էին «Արմատ մեդիայի» համակարգիչները։ Գործակալության գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, արդյունքում իրենք զրկվել էին աշխատելու, ուղիղ եթեր հեռարձակելու, տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից։
«Արմատ մեդիա»-ի սեփականատերը, հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվել է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքով։ «Արմատ մեդիայում» խուզարկությունը կատարվել էր այս գործի շրջանակներում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































