ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:
1988-1994 թթ. Արտաշես Ալեքսանյանը որոշ ընդմիջումներով եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում։1992-1994 թթ. եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-2003 թթ. նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, աշխատել հայկական մի շարք հեռուստաընկերություններում:
1998-2001 թթ. եղել է Չեխիայի «Մայր» թատրոնի ռեժիսոր։ Նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում։
ԿԳՄՍ նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը՝ վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































