Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սրբազանը՝ որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։
Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։
Կարդացեք նաև
Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։


















































