Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևական հարցերի շուրջ բանավեճը պետք է տեղափոխվի բովանդակային կողմ՝ օգնելով ընդդիմադիր ուժերին քաղաքական օրակարգ ձևավորել, ոչ թե՝ հյուծել միմյանց. Արտակ Բեգլարյան

Հուլիս 07,2026 12:53 Share

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ:

Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: Իսկ քաղաքական օրակարգը հնարավոր է թելադրել թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական գործունեությամբ (իմ կարծիքով՝ առաջին տարբերակում՝ ավելի շատ): Նույն տրամաբանությամբ՝ երկու տարբերակում էլ ընդդիմությունը կարող է ձախողել, եթե ուշադրությունը չկենտրոնացնի օրակարգի վրա:

Կարճ ասած՝ ձևական հարցերի շուրջ բանավեճը պետք է տեղափոխվի բովանդակային կողմ՝ հնարավորինս օգնելով գործող ընդդիմադիր ուժերին քաղաքական օրակարգ ձևավորել ու թելադրել, ոչ թե՝ հյուծել միմյանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031