Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Հուլիս 08,2026 12:05 Share

Ermenihaber. ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական այցով Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հայտարարություններով:

Թրամփը բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական ուժն ու Էրդողանի առաջնորդությունը՝ ընդգծելով. «Եթե չլիներ հարգարժան նախագահը, ես չէի մասնակցի այս գագաթնաժողովին»:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերին՝ մասնավորապես հայտարարելով «Սպառնալիքներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին ԱՄՆ օրենքի » (CAATSA) շրջանակներում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու որոշման մասին:

«Մենք չեղարկելու ենք այդ պատժամիջոցները: Դա կարող եմ հստակ ասել: Մենք չենք ցանկանում, որ մեր ընկերները պատժամիջոցների տակ լինեն: Մենք մեր ընկերների նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառում»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ որոշմանը կողմ են նաև պատվիրակության կազմում Անկարա ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Հիշեցնենք՝ այս պատժամիջոցների արդյունքում Թուրքիան տարիներ շարունակ չի կարողացել ձեռք բերել F-35 կործանիչները: Նախքան Թուրքիա մեկնելը ԱՄՆ նախագահը ակնարկել էր թեմայի վերաբերյալ դրական որոշում ունենալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031