Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Տավուշի մարզում լսողական ծրագրի սփռման լիցենզավորման մրցույթի հայտը

Հուլիս 08,2026 14:41 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 8-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի հրապարակում։
  2. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
  3. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու մասին։
  4. «ՍԻԹԻՖՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
  5. «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:

Առաջին հարցը վերաբերում էր «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի հրապարակմանը, որի ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իրենց ծրագրերը։ Ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի միակ մասնակցի ներկայացուցչին։ ՀՌՀ-ն մրցույթի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

Այնուհետև ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշեց հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:

Վերջին երկու հարցերը վերաբերում էին «ՍԻԹԻՖՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերին։ Հանձնաժողովը որոշեց բավարարել հայտերը և հեղինակազորել վերոնշյալ ընկերությունները՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031