Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն արգելեց դիզելային վառելիքի արտահանումը

Հուլիս 08,2026 20:22 Share

Ռուսաստանի իշխանությունները արգելել են դիզելային վառելիքի արտահանումը, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կառավարության նիստում։ Ըստ Мeduzaի՝ որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 8-ից։

Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը կսկսի վառելիք ներմուծել այլ երկրներից։

«Բենզալցակայաններում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում մարդկանց շրջանում, և կառավարությունը շարունակում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այդ խնդիրները լուծելու և իրավիճակը կայունացնելու համար», – ասել է նա։

«Ինտերֆաքս»-ի և «ՌԲԿ»-ի աղբյուրները մայիսի վերջին  հայտնել էին դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ծրագրերի մասին։

«Ինտերֆաքս»-ի աղբյուրներից մեկն այն ժամանակ ասել էր, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքը քիչ հավանական է, քանի որ շուկայում բավարար մատակարարում կար։

Մայիսի վերջից Ռուսաստանում վառելիքային ճգնաժամ է սկսվել, որը պայմանավորված է Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ԱԹՍ-ների հարձակումներով։

Բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները ենթարկվել են հարձակման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031