Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե

Հուլիս 10,2026 15:01 Share

Գործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։

Ցավում ենք, որ Մայր բուհում այս ամենը հանդուրժվում է։ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031