«Ա1+». 2026 թ. խորհրդարանական ընտրություններին որպես ընտրող մասնակցած Լուսինե Աբոյի Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Պատճառը նրա 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակայնորեն տարածված՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հայտարարությունն է։
Ըստ հայցվորի՝ սա վերաբերում է նաեւ իրեն, քանի որ ձայն է տվել ընդդիմադիր քաղաքական ուժին։ Ըստ հայցադիմումի՝ սա չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































