«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի։
Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարդացեք նաև
Այս կնոջ նկատմամբ ամիսներ շարունակ սարսափելի ատելության խոսք տարածվեց, հընթացս ավելացնելով նաեւ ատելությունն արցախցիների նկատմամբ, ու հիմա էլ այս անհեթեթ որոշումը, երբ բաժինը կա, բայց բաժնի պետի հաստիքը կրճատվում է։
Պատճառը պարզ է ու խիստ մտահոգիչ, ժողովրդավարության կառուցման խոչընդոտն այս կինը չէր հաստատ:


















































