Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Հայաստանի իշխանություններին՝ լրագրող Ալեքսանդր Լապշինի մուտքը ՀՀ մերժելու համար։ Լապշինն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Եվրոպայի խորհրդի զեկույցում նշվում է, որ ես պարբերաբար ձերբակալվել եմ Երևանի օդանավակայանում՝ Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակը քննադատելու համար, իսկ 2026 թվականի ապրիլի 5-ին ինձ մերժվել է Հայաստան մուտքի վիզա տրամադրելը՝ հղում անելով «նախկին հայ բանտարկյալ Գևորգ Սուջյանի հետ հարցազրույցին», – նշել է Լապշինը։
Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչին մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը ժամանակ է տրվել՝ լրագրող Ալեքսանդր Լապշինի մուտքը մերժելու պատճառների վերաբերյալ մանրամասն պատասխան տալու համար։
«Կտեսնենք, թե ինչպես կարձագանքեն Հայաստանի իշխանությունները Եվրոպայի այս խնդրանքին, բայց մինչ այժմ նրանք իրենց ավելի լավ չեն պահում, քան ադրբեջանցիները Ստրասբուրգում ՄԻԵԴ-ում իմ հայցը ներկայացնելու նախօրեին։ Մասնավորապես, նրանք անտեսում են իմ փաստաբանների հարցումները՝ ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի գլխավոր դատախազությանը։ Նրանք հույս ունեն, որ «հիմար» Լապշինը կհոգնի և կմոռանա դրա մասին։ Ոչ, նա չի մոռանա և չի թողնի, մինչև չհասնի հաղթական արդյունքի, ինչպես ՄԻԵԴ-ի կողմից իմ օգտին կայացված որոշումը Ադրբեջանի դեմ», – գրել է Լապշինը։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Փաստինֆո»-ի:


















































