«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։
Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, որը վերջին տարիներին համարվել է նրա վստահելի կադրերից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Լաուրա Անտոնյանի հարցաքննությունը կապված է ՔՊ-ից հեռացված, իսկ իր ձևակերպմամբ՝ կուսակցությունից «վռնդված» պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննվող մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն գործի հետ։
Ըստ մեր աղբյուրների՝ քննիչներին հետաքրքրել են հատկապես Լաուրա Անտոնյանի և Հովիկ Աղազարյանի միջև առկա շփումները, ինչպես նաև SMS հաղորդագրությունները։ Բանն այն է, որ մինչև Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնին նշանակվելը Լաուրա Անտոնյանը եղել է Հովիկ Աղազարյանի օգնականը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































