Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն է տեղափոխվել 17 անձ, 10-ը՝ օրենքի խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, 7-ը՝ ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով

Հուլիս 14,2026 12:19 Share

Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։

Տեղափոխված անձանցից՝
🔹 10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու,
🔹 7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։

‼️ Միաժամանակ՝ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031