Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար. Վահագն Խաչատուրյան

Հուլիս 14,2026 17:01 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ուղղություններով։

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն ուղղված ջանքերի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման գործում սկզբունքային դիրքորոշման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել