Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացնող թենիսիստ Ալինա Չարաեւան հաղթանակով է մեկնարկել Ռումինիայում

Հուլիս 14,2026 13:50 Share

Այլեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի թենիսիստուհի, աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկած բաց առաջնության մեկնարկային շրջանում  58 րոպեում 6։0, 6։1 հաշվով պարտության է մատնել անդորրացի Վիկտորիա Խիմենես Կասինցեւային եւ պայքարը կշարունակի երկրորդ շրջանում։

Այս մրցաշարում Հայաստանն ունի եւս մեկ ներկայացուցիչ։

Էլինա Ավանեսյանը տեւական բուժումից հետո վերջապես վերադարձել է մեծ կորտ եւ Յասիում հաղթահարելով որակավորման փուլը՝ առաջին շրջանում ուժերը չափելու է Ճապոնիան ներկայացնող Մոյուկա Ուտւձիմայի հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել