TASS. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները հնարավոր չէ մշակել առանց Ռուսաստանի մասնակցության, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները, թե Ռուսաստանը չպետք է մասնակցի այդ գործընթացին, «վկայում են Եվրամիության դիրքորոշման փակուղային լինելու մասին»։
«Անվտանգության երաշխիքներ ձևակերպել առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































