Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավետ պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է արցախցի փախստականների նկատմամբ խտրականության ու թշնամանքի հետագա նորմալացմանը. զեկույց

Հուլիս 14,2026 14:57 Share

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» հրապարակել է իր վերջին ամսական զեկույցը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիրախավորող ատելության խոսքին, որն արձանագրվել է Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում և դրանից հետո։ Զեկույցն ուսումնասիրում է, թե ինչպես, չնայած մայիսի համեմատ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպերի նվազմանը, սոցիալական մեդիայի իշխանամետ օգտատերերը շարունակել են տարածել փախստականներին թիրախավորող և արցախցիներին որպես հավաքական սպառնալիք ներկայացնող պատումներ։

Զեկույցում վերլուծվում են այնպիսի դեպքեր, որոնք ներառում են արցախցիներին որպես «թշնամի» խումբ դիտարկող գրառումներ, հավաքական մեղավորության թեզեր և փախստականներին թիրախավորող նսեմացնող բառապաշար:

Զեկույցը նաև արձանագրում է ԺԱՏԿ կողմից նախկինում իրավապահ մարմիններին ներկայացված հաղորդումը՝ Ռոման Բաղդասարյանի կողմից հնչեցված ատելության խոսքի վերաբերյալ, այդ թվում՝ Քննչական կոմիտեին ուղղված բազմաթիվ հարցումներից հետո քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու որոշում ստանալու երկարատև գործընթացը։

Զեկույցում նշվում է, որ նման դեպքերում արդյունավետ պատասխանատվության բացակայությունը նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը և հանգեցնում արցախցի փախստականների նկատմամբ խտրականության ու թշնամանքի հետագա նորմալացմանը:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել