Կառավարությունը հուլիսի 16-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն կտա Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Համաձայնագիրը 2026 թվականի հունիսի 1-ին ստորագրվել է Վաշինգտոնում, իսկ 2026 թվականի հունիսի 4-ին՝ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։
Կառավարությունը նշում է, որ համաձայնագիրը ենթակա է վավերացման Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով։
Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


















































