Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն Ջոտտոյի արվեստանոց-թանգարան

Հուլիս 15,2026 23:40 Share

Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով ազատազրկված անձանց հանրային մշակութային կյանքին մասնակից դարձնելու նախաձեռնությունները, կազմակերպել էր առցանց այցելություն հայ անվանի նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան։

Թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը մասնակիցներին ներկայացրել է նկարչի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, հուշագրային նյութերը և անձնական իրերը։

Առցանց շրջայցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թանգարանում ներկայացված «Արվեստով միեղեն․ Երվանդ և Մելինե Քոչարներ» խորագրով բացառիկ ցուցահանդեսին, որը նվիրված է հանճարեղ Երվանդ Քոչարի փարիզյան ստեղծագործական շրջանին և բացահայտում է նաև նրա ու Մելինե Քոչարի ստեղծագործական համագործակցության, անձնական կյանքի դրամատիկ պատմությունը։

 

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031