Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրանտներին կպարտավորեցնեն Ռուսաստան ժամանելիս հեռախոս գնել

Հուլիս 16,2026 12:53 Share
Աջակցեք aravot.am-ին

TASS. Միգրանտներին կպարտավորեցնեն Ռուսաստան ժամանելիս գնել հեռախոս, որում կլինի էլեկտրոնային պրոֆիլ, իսկ ոստիկանությունը կիմանա յուրաքանչյուր ժամանած անձի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարի պետական քարտուղար–տեղակալ Իգոր Զուբովը։

Այսպիսով, միգրանտները չեն կարողանա «անվերահսկելի կերպով» մեկ բնակավայրից տեղափոխվել մեկ այլ բնակավայր, փոխել գտնվելու վայրը։ «Սա հիմք կլինի»,– ասել է նա Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում։

Զուբովը հավելել է, որ հեռախոսի առկայությունը նաև թույլ կտա նախազգուշացնել միգրանտին, օրինակ, որևէ տեղ ներկայանալու անհրաժեշտության կամ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031