«Իրանն ունի բնական գազի մեծ պաշարներ, սակայն դրանք առայժմ գործնականում չեն շահագործվում արտահանման նպատակով։ Ավելին, վերջին տարվա ընթացքում ինձ զարմացրեց այն լուրը, որ Իրանը, հակառակը, ստորագրել է Ռուսաստանից գազ ներմուծելու համաձայնագիր։ Խոսքը երկարաժամկետ գազատարի կառուցման նախագծի մասին է, որը հնարավորություն կտա երկրի հյուսիսային շրջաններում սեփական գազի սպառումը փոխարինել ռուսական գազով։ Դրա շնորհիվ Իրանը կկարողանա սեփական գազի որոշ ծավալներ ազատել և ուղղել արտահանման։
Միաժամանակ քննարկվում են խոշոր ներդրումային ծրագրեր՝ հեղուկացված բնական գազի արտադրության գործարանների, արտահանման տերմինալների և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։ Նույնիսկ եթե իրանական գազի արտահանումն ընդլայնվի, իսկ ամենայն հավանականությամբ այն չի իրականացվի դեպի հյուսիս՝ խողովակաշարերով, Հայաստանի ուղղությամբ, իմ տեղեկություններով՝ նման ծրագրեր ներկայումս չկան։ Ավելի հավանական է, որ արտահանումը կազմակերպվի ծովային նավահանգիստների միջոցով։
Մյուս հնարավոր գազամատակարարող երկիրը Քուվեյթն է։ Իսկ եթե խոսենք ուղիղ երթուղու կազմակերպման մասին, ապա գործնականում միակ տարբերակը կարող է լինել Թուրքիայով անցնող ճանապարհը։ Սակայն այստեղ ևս առաջանում է բավական բարդ իրավիճակ»,- «Հարավային Կովկասի տնտեսական վիճակը. Հայաստանի ընտրությունը» թեմայով տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել էր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, նշեց տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի տնտեսական ֆորումի կազմկոմիտեի անդամ և միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Անդրեյ Կոբյակովը։
Նրա ձևակերպմամբ՝ տարբեր պատճառներով Հայաստանի կողմից ռուսական գազից հրաժարվելը անպատասխանատու քայլ կլինի։ «Հայաստանը դեպի ծով մուտք չունի, այստեղ հարց է ծագում՝ ով է նրան նավթ մատակարարելու՝ Ադրբեջա՞նը, որը, եթե հիշենք, ոչ վաղ անցյալում ռազմական հակառակորդ է եղել Հայաստանի համար։ Մի կողմ թողնելով մնացած հարցերը՝ չեմ կարծում, թե որևէ մեկն արժանի մրցակից կլինի Ռուսաստանին գազի գների և այլ առումներով»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի


















































