Sputnik Armenia. «Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ արտահանելու համար հայկական հետքի պատճառով:
Գերատեսչությունում նշել են, որ 2026 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Փաստաթղթերում ծագման երկիր է նշվել Իրանը։ Ընդ որում, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով նույնական է Հայաստանից առաքվողի հետ։
Մայիսի 22-ից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումն արգելված է, ինչը մեծ հարված է հասցրել հայ արտադրողներին։ 2024 թվականին (2025 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն) Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կազմել է մոտ 25 մլն դոլար։


















































