ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր համախմբված աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին։
Այս անգամ՝ օվկիանոսից այն կողմ՝ հայաշատ Լոս Անջելեսում, տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի։
Արվեստի, մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ անդրադարձել են Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ արտահայտելով իրենց արդարացի վրդովմունքը, բայց միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի:


















































