«Ազատություն». Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական ձևաչափով նախարարական հերթական հանդիպումը՝ վեց երկրների մասնակցությամբ, տեղի կունենա մոտ ապագայում, այսօր Մոսկվայում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնեն նախարարական հաջորդ հանդիպման ժամանակացույցը, և մենք կորոշենք, թե այն որտեղ կանցկացվի՝ Բաքվում, թե Երևանում», – ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները հենց տարածաշրջանի երկրների ուժերով լուծելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































